Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ եռակողմ հանդիպման համար, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակներում հոկտեմբերի 12-ին ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո սրբազան պատրիարք Կիրիլի հետ: Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան կարգավորման թեմային»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, հանդիպմանը կքննարկվի «Հարավային Կովկասում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների խաղաղարար առաքելությունը»: