ԱԺ շենք մուտք գործելու իրավունք կունենան միայն պատվաստված քաղաքացիները։ Այս մասին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել  կամ չունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան, չեն կարողանա մտնել Ազգային ժողովի շենք:

Այս սահմանափակումը, ինչպես նշեց ՍԻմոնյանը, մասնավորապես վերաբերում է լրագրողներին: