Ամերիկյան դոլարը հայաստանյան արժութային շուկայում աստիճանաբար վերականգնում է կորսված դիրքերը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 6-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 370.66 դրամ: Վերջին` հուլիսի 1-ի սակարկությունների համեմատ դոլարն արժեւորվել է 1.38 տոկոսով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.4 մլն դոլար:
Նշենք, որ 2011 թ. առաջին անգամ անցյալ շաբաթ ՀՀ Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում դոլարի գնում է իրականացրել` 1.65 մլն դոլարի չափով, կանխելու համար դրամի ուժեղացումը:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքն իրականացվում է 369-371 դրամի սահմաններում:




























