Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի կեսերին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանի իր պաշտոնակից Ասկար Մամինի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը եւ Ղազախստանը հաջողությամբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միությանը, մենք այսօր կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստական ​​աշխատանքները, որը կկայանա նոյեմբերի կեսերին Ղազախստանի նախագահությամբ Երեւանում»,- ասել է Միշուստինը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել օգոստոսին Ղրղզստանում։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը։ Դրա օրակարգն այսօր հաստատվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: