Արդյո՞ք պաշտոնյաները գիտակցում են պատասխանատվությունն իրենց հայտարարությունների համար, երբ ասում են, որ Հայաստանի ճանապարհների որոշ հատվածներ պատկանում են Ադրբեջանին։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով` սահմանային խնդիրների վերացումը մարդու իրավունքների հարթությունից դրանք աշխարհաքաղաքական հարթություն է տեղափոխում, ինչը ձեռնտու է միայն Ադրբեջանին։ «Դուք պետք է հասկանաք, որ այս բոլոր գործընթացների հետեւում մարդն է, մարդու իրավունքները։ Խոսքս այն մասին է, որ ադրբեջանցիներ են ներթափանցել, իսկ նրանք (նկատի ունեմ պետական մարմինները-խմբ.) ոչ միայն չեն հերքում, այլ նաեւ քաղաքական հրահանգներ են տալիս տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, որ ասեն, թե իբր այդպիսի բան չի եղել:
Չնայած այս ամենն անհրաժեշտ է փոխհատուցման հասնելու համար։ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 6 մլն դրամից ավելի վարկ է վերցրել, եւ վարկային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել այդ մարդու դեմ, քանի որ նա կորցրել է դրամական միջոցները եւ չի կարող վճարել։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը (Արմեն Գրիգորյան-խմբ.) այցելե՞լ է այդ բնակավայրեր»,- վրդովվեց Թաթոյանը։




























