Ճապոնիան եւ Գերմանիան Խաղաղ օվկիանոսում երկօրյա համատեղ զորավարժություններ են սկսել։
Ակնկալվում է, որ ուրբաթ օրը Ճապոնիա ժամանած գերմանական «Բավարիա» ֆրեգատը կզննի Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ Ճապոնիայի հրամանատարության տվյալներով՝ զորավարժությունների գլխավոր նպատակը ինքնապաշտպանության ուժերի կարողությունների մեծացումն ու Գերմաիայի ՌԾՈւ հետ փոխգործակցության ամրապնդումն է։



























