Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում հավանություն տվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Խոսքը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ոլորտների ընդլայնմանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով մի կողմից ՀԱՊԿ շրջանակներում կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության զարգացմանն ուղղված գործընթացները և այդ համատեքստում անդամ մի շարք պետություններիմոտեցումները՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ կենսաբանական անվտանգության ոլորտը որպես համագործակցության ոլորտ ամրագրելու անհրաժեշտության մասով, ինչը կապահովի կազմակերպության մանդատի շրջանակի հստակությունը, մյուս կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար իրավական հիմքերի առկայությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով,նպատակահարմար է գտնում«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության ստորագրումը:

Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին: