Ուկրաինայի թեման զգայուն է Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում, սակայն կառուցողական երկխոսությունը շարունակվում է, Անկարան կշարունակի ջանքերը՝ Ղրիմի թաթարների անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«... Մենք (Ռուսաստանի հետ - խմբ.) տարաձայնություններ ունենք, բայց շարունակում ենք կառուցողական երկխոսությունը՝ փոխադարձ զգայունություն պահպանելով (որոշ հարցերի շուրջ - խմբ.)։ Ուկրաինայի թեման դրանցից մեկն է։ Մենք չենք ճանաչում եւ չենք ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը: Մենք կշարունակենք ձգտել Ղրիմի մեր թաթար հայրենակիցների անվտանգությանն ու բարեկեցությանը»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը:


























