Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը հեռանալուց գրեթե 4 ամիս անց նշել է իր հրաժարականի պատճառները, փոխանցել է «Ուկրաինա 24»-ը։
Ավակովն ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն թիմ է հրավիրել «որպես կոմպետենտ անձնավորություն, ով կարող է բարդ աշխատանք կատարել»։
Մեկնաբանելով իր հրաժարականի պատճառները՝ Ավակովը նշել է, որ ինքը նոր նախագահի թիմի հետ աշխատել է ավելի քան 2 տարի, հետո տեսել է, որ, ըստ երեւույթին, իր իրավասությունն այլեւս չի կարողանա ռեալիզացվել։ Հենց սա է նա անվանել աշխատանքից ազատման պատճառը. «Այնքան էլ շփվող մարդ չեմ, երբ խոսքը գրագետ եւ պրոֆեսիոնալ բաներին է վերաբերում: Այսինքն՝ ես կարող եմ ասել «ոչ», եւ ոչ բոլորին է դա դուր գալիս։ Ես ասում եմ՝ «այդպես չի կարելի», սակայն ոչ բոլորին է դա դուր գալիս», - նկատել է նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում նախագահ Զելենսկին կարող էր կապվել իր հետ եւ հարցնել, թե ինչ տեսակետ ունի որոշ հարցերի վերաբերյալ։ Ավակովը պնդում է, որ կարող էր պատասխանել. «Սա կատարյալ անհեթեթություն է, այսպես վարվել չի կարելի»։ «Եվ դա նույնպես կարող է դուր չգալ»:




























