ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին դրական եզրակացություն է տվել 2022 թվականի պետբյուջեի նախագծին։

Հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, հայտարարեց, որ հարցը նախկինում մանրամասն քննարկվել է մշտական ​ հանձնաժողովների համատեղ նիստերում։

«2022 թվականի պետ​​բյուջեի նախագիծը ձեւավորվել է կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նախատեսված տնտեսական եւ սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա։ Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո այն կդառնա իրավական հիմք, որը երաշխավորում է կառավարության ծրագրի ֆինանսական աջակցությունը»,-ասաց նախարարը։