Ռուսաստանը հույս ունի, որ հին Եվրոպան թույլ չի տա ներքաշել իրեն Մոսկվայի եւ Մինսկի հետ առճակատման մեջ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես մեծ հույս ունեմ, որ պատասխանատու եվրոպացիները, հատկապես այսպես կոչված եվրոգրանդները, կամք կցուցաբերեն եւ թույլ չեն տա իրենց ներքաշել (առճակատման) անվերջ գալարագծի մեջ, որը բավական վտանգավոր է»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով լեհական կողմի հայտարարությունները միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ, որ իրավիճակը Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին հիշեցնում է 1939 թվականը, եւ որ լեհ ուժայինները սահմանին «ճակատի առաջնագիծն են»։