Չորեքշաբթի օրը Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում Խաղաղապահի հուշարձան է բացվել՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Լեռնային Ղարաբաղ մուտքի առաջին տարեդարձի, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
Բրոնզից ձուլված հուշարձանը պատկերում է խաղաղապահի՝ ամբողջ մարտական զինամթերքով, «Կալաշնիկով» ինքնաձիգը ուսին, գրկած փխրուն աղջկան, ով նրան ծաղկեփունջ է տալիս: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակից է։
Արարողության շրջանակներում նաեւ տեղի է ունեցել ժամանակի պարկուճի տեղադրում՝ սերունդներին ուղղված ուղերձով։





























