Շաբաթ Սիրիայի բանակի առնվազն 13 զինծառայող եւ «Ազգային պաշտպանության ուժերի» (ԱՊՈՒ) մարտիկ է զոհվել Դեյր-էզ-Զոր նահանգում ահաբեկիչների հետ բախման հետեւանքով: Al Jadeed հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զինվորներն ու ապստամբները հայտնվել են ծուղակում, որը կազմակերպել էին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կողմից Միսրաբ շրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բախումների ընթացքում կառավարական ուժերը հետ են մղել ահաբեկիչներին, որոնք նահանջել են դեպի անապատի խորքերը: Վիրավորված զինվորներն ու ԱՊՈՒ մարտիկները տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 7-ին եւ 9-ին Սիրիայի արեւելքում ԻՊ հանցախմբի զինված հարձակումների հետեւանքով զոհվել է 11 զինվոր եւ ապստամբ:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ԻՊ ահաբեկիչներն էապես ակտիվացել են Դեյր-էզ-Զոր եւ Հոմս նահանգներում, որտեղ նրանք գործել են մի քանի հարձակում բանակի դիրքերի եւ ռազմատրանսպորտային շարասյունների վրա, ինչի հետեւանքով կառավարական ուժերը կորուստներ են կրել: Հանրապետության ԶՈՒ հրամանատարությունը դեպի արեւելյան շրջաններ է տեղափոխել ռազմական ստորաբաժանումներ հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու նպատակով:



























