Պատահական չէ, որ հայ համայնքն ամենաակտիվներից է Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում։ Այս մասին նոյեմբերի 15-ին Երեւանում Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստան-Ուկրաինա բարեկամության խորհրդարանական խմբի անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Հայ եւ ուկրաինացի ժողովուրդների հարաբերությունները պատմական հիմք ունեն:
Նա իր խոսքում ընդգծեց հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ համայնքի դերը երկու երկրների կյանքում։
Արսենյանի դիրքորոշումը պաշտպանեց նաեւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ «Ուկրաինայի հայերի միությունը համաուկրաինական կազմակերպություն է, որի հիմքում աջակցությունն է հայանպաստ նախաձեռնություններին»,- հավելեց Շատվորյանը։




























