Ռուսաստանն ու Հայաստանը ռազմական եւ դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Օպերատիվ ուղով խորհրդակցություններ են ընթանում [սահմանին սրման հետ կապված]՝ ռազմական, այլ գերատեսչությունների գծով, դիվանագիտական խողովակներով»,- ասել է դեսպանը։




























