ՔՊ-ական պատգամավոր , ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ին ԱԺ նիստում ՀԱՊԿ-ին կոչ արեց ՀՀ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված հանդես գալ հայտարարությամբ։

«Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր երկրներից է։ ՀԱՊԿ գծով Երեւանի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, որը, բացի ՀԱՊԿ-ից, ունի երկկողմանի իրավական փաթեթ, որով կարող է կանխել լարվածությունը կազմակերպության անդամ երկրների տարածքում։ Դեռ չկա ո՛չ հայտարարություն, ո՛չ հստակ գործողությունների ծրագիր։ Ոչինչ չի ասվում նաեւ սահմանին մոնիթորինգի մասին՝ չնայած մի քանի ամիս առաջ ՀԱՊԿ քննարկմանն էր դրվել դրա իրականացման մասին նախագիծը։ Եթե նման մոնիթորինգ անցկացվեր, ադրբեջանական կողմը հիմքեր չէր ունենա՝ ամեն ինչում մեղադրել ՀՀ ԶՈւ-ին»,-ասաց Քոչարյանը։

Ընդ որում, նա վստահ է, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել լարվածության նաեւ այս փուլը, ընդ որում, ընդհանուր ջանքերով։ «Զինված ուժերի միասնությունն ու աջակցությունը հարց է, որը կախված է յուրաքանչյուրից։ Միեւնույն ժամանակ, թող բոլորը գիտակցեն, որ եթե մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ կան անվտանգության կանոններ, ապա այդ կանոնները պետք է գործեն։ Պետք է տարածաշրջանը զսպել էլ ավելի ուժեղ ցնցումներից»,-նշեց Քոչարյանը։