Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը չմեկնաբանեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Վերջին էսկալացիան մեկնաբանելու NEWS.am-ի թղթակցի խնդրանքին դեսպանը ոչինչ չպատասխանեց։

Մինչ այդ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել էր, որ իրավիճակը կայունացնելու փորձեր են արվում։

Նշենք, որ արտաքին գործերի նախարարությունում ընթանում է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հանդիպում։