ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվո նախագահ, պորտուգալացի խորհրդարանական Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով  ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ:

Հուլիսի 8-ին մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Վեհաժողովի նախագահ, հույն Պետրոս Էֆթիմիուն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակներին հրավիրել է մի հանդիպման, որի ընթացքում երկու պատվիրակությունների հետ համաձայնեցրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի անձնական ներկայացուցչի Հարավային Կովկասի հարցերով զեկուցողի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո այս պաշտոնը մնում էր թափուր: ներկայումս Պետրոս Էֆթիմիուն որոշել է այս պաշտոնին առաջադրել ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի Ժոաո Սուարեշի թեկնածությունը, ում լավ են ճանաչում ե’ւ Հայաստանում, ե’ւ Ադրբեջանում:

Սպասվում է, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում կհայտարարվի այդ նշանակման մասին:

Նշենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 6-ին մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանը: