Ֆինանսների նախարարությունն իր հաշվարկներն անելիս փորձում է լինել հնարավորինս խոհեմ և դիտարկել հնարավորինս ռեալիստական և մի քիչ էլ հոռետեսական սցենարները. եկեք սպասենք տարվա վերջին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը, որ, հավանաբար, 6,5 տոկոս տնտեսական աճ չի լինի, կլինի մինչև 6 տոկոս։

Հարցին՝ Էկոնոմիկայի նախարարությունը չի՞ փորձում խոհեմ լինել, թե՞ ավելի ռոմանտիկ պատկերացումներ ունի, նախարարն արձագանքեց․ «Ես կասեի՝ լավատես․ ռեալիստ՝ դեպի լավատես»,-ասաց նա։

Հարցին՝ եթե Խաչատրյանի ասածը ճիշտ լինի, և տնտեսական աճ չլինի, Քերոբյանը հրաժարական կտա՞, վերջինս պատասխանեց․ «Ես արդեն 10 անգամ պատասխանել եմ այդ հարցին»:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Քերոբյանը հայտնեց, որ առաջին երեք եռամսյակների տվյալներով 1,5 տոկոս տնտեսական անկում կա գյուղատնտեսության մեջ։