Երեւանն օգնության խնդրանքով դիմել է Մոսկվային, որպեսզի առաջին հերթին վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Ընդ որում, Ռուսաստանի առաջարկները, ըստ պատգամավորի, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
«Սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շնորհիվ ակնկալվում է, որ այս խնդիրը կլուծվի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ Հետեւաբար, Ռուսաստանի ռազմական միջամտությունն ինքնանպատակ չէ։ Այժմ ամենակարեւոր խնդիրը Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումն է։ Սահմանազատումն ու սահմանագծումն այն գործիքներն են, որոնք կապահովեն նշված արդյունքը»,- ասաց Աղաջանյանը։





























