«Զարթոնք» և 5165 կուսակցությունների նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ-ի մոտ հանդիպեցին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ եւ պահանջեցին, որ ԱԺ-ից դուրս ձեւավորված իրենց պահանջը ներկայացվի նաեւ ԱԺ-ում:
«ԱԺ-ին է ընտրել ժողովուրդը, ոչ թե կառավարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ուստի մենք խնդրում ենք ձեզ այդ պահանջին ընթացք տալ` վերջնարդյունք ունենալով այդ փաստաթղթի բովանդակության բացահայտումը, որպեսզի ժողովուրդը անակնկալի չգա եւ կարողանա կանխել ցանկացած աննպաստ գործընթաց»,-ասաց շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ այդ պահանջները իրենք արդեն տեւական ժամանակ փորձում են իրացնեն, նույնիսկ նոյմեբերի 25-ին լսում է հրավիրված օրակարգում ունենալով այդ հարցերը:
«Միանշանակ ճիշտ է, չի կարող հայ ժողովրդի թիկունքում ստորագրվի, բանակցվի, կամ պարզապես ապօրինի կերպով հանձնվի մեր ինքնիշխան տարածքները: Ավելին` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող որեւէ սակարկման առարկա դառնալ: Եւ այս բոլոր հարցերով մենք ձեզանից մեկն ենք եւ դիմադրության շարժումը, որի մասին հայտարարվեց, յուրաքանչյուր հայ մարդ, ով դիմադրում է այս իշխանություններին, թուրք-ադրբեջանական տանդեմին, մենք բոլորս մի բռունցք պետք է դառնանք, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը»,-ասաց նա:











