Եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի առաջարկները, ուրեմն դրանք բխում են մեր շահերից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ ինչ առաջարկներ է արել , որն ընդունելի է եղել Հայաստանի Կառավարության ղեկավարի համար։
«1920–ականների քարտեզներն ունեն իրավական հիմք, որը մեզ բանակցելու եւ ակնկալիքներ ունենալու հնարավորություն է տալիս։ Շատ հասարակական կառույցներ կան, ասում են՝ բերեք մեզ հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու։ Ինչ–որ պահից որեւէ բան գաղտնի չի մնալու, բայց ինչ –որ պահի հասնելու պրոցեսում շատ բան լինելու է գաղտնի, գործընթացներն այդպես են»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։











