Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար Սերժ Սարգսյանին ներկայացրել 3 թեկնածուների: Նրանք են Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան եւ Ռոզա Ստեփանյան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից:

Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանը երեք թեկնածուներին ընտրելու համար մրցույթ էր հայտարարել: Անցկացված մրցույթի մանրամասն հաշվետվությունը կներկայացվի առաջիկա օրերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ անդամի թեկնածուի համար հայտարարված մրցույթի մասնակցելու համար ՄԻՊ-ի գրասենյակը ստացել է մասնակցության 22 հայտ, որոնցից հարցազրույցի փուլ են անցել 18-ը: Հարցազրույցի փուլ անցած ԿԸՀ անդամի թեկնածուներն են՝ Արամայիս Մելքոնյան, Տիգրան Մարտիրոսյան, Արա Մուրադյան, Գեորգի Մարտիրոսյան, Աշոտ Վահանյան, Աիդա Մուրադյան, Մանուշ Միրզոյան, Լիանա Հարոյան, Ռոզա Ստեփանյան, Արտակ Մելիքսեթյան, Կառլեն Մխիթարյան, Կարեն Մանուչարյան, Տաթեւիկ Դավթյան, Արմենակ Դավթյան, Աբրահամ Բախչագուլյան, Էդգար Շաթիրյան, Վարդան Զուռնաչյան, Գարեգին Ազարյան: 2-րդ փուլի մասնակիցները հուլիսի 6-ին եւ 7-ին հրավիրվել են հարցազրույցի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: ԿԸՀ անդամների անունները ՀՀ նախագահին ներկայացնելու՝ օրենքով սահմանված վերջնաժամկետը հուլիսի 10-ն է: