Առաջին անգամ է նման բան տեղի ունենում, որ ուղիղ կապ ստեղծվի Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա իմպրովիզով ստացվեց, երբ փոխադարձ մեղադրանքներ էին, թե ով խախտեց հրադադարը եւ այլն: Կապը հաստատված է, փաստը ինքնին գնահատելի է: Ես գնահատում եմ նաեւ Ադրբեջանի նախագահի այդ որոշումը, ժամանակը ցույց կտա՝ դա ինչքանով արդյունավետ կլինի»,-ասաց նա: