Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` կապված Ռովենսկի շրջանում ծերանոցի հրդեհման հետ:
Սերժ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել մահացած ծերերի հարազատներին ու մտերիմներին, նաեւ Ուկրաինայի նախագահին ու ողջ ուկրաինական ժողովրդին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայում հրդեհի հետեւանքով ծերանոցում 16 մարդ է մահացել, 11 մարդու հաջողվել է փրկել: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, կրակի բոցերի մեջ է հայտնվել 27 մարդ, որոնցից 2-ը հաստատության աշխատակիցներ են եղել: Բոլոր փրկվածները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից 3-ի ծայրահեղ ծանր վիճակում են:
Ողբերգության հետաքննության համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով սոցիալական քաղաքականության գծով փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոյի գլխավորությամբ:
Նախնական վարկածով, հրդեհի պատճառը կարող է լինել ծխախոտի մնացորդը: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության անունից ցավակցել է մահացածների հարազատներին ու մտերիմներին:
Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քերական գործ: Ռովենսկի շրջանում երկօրյա սուգ է հայտարարվել:



























