Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 13-ի սահմաններում նրանք Քաջարանի Աբովյան փողոցից բերման ենթարկեցին քաղաքի 31-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված՝ 6 գրամից ավելի քաշով:

Ըստ բերման ենթարկված տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: