ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 14-ին արտահերթ նիստում կրկին չկարողացավ փոխնախագահ ընտրել։ Այսպիսով, ձախողվեց մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու 14-րդ փորձը։
Ընդդիմությունն՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ամեն անգամ այս պաշտոնում առաջադրում է պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Ինքը՝ Ղազինյանը, չի ներկայացել նիստին։
«Անցած շաբաթ «Հայաստան» խմբակցությունը նոր թեկնածու չառաջադրեց։ Այսպիսով, ըստ ԱԺ Կանոնակարգի՝ թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի մեծամասնություն կազմող խմբակցությանը։ Տվյալ դեպքում խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասին է»,-ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ընդ որում, նա վստահեցրեց, որ ՔՊ-ն չի շտապում չեղարկել ընդդիմությունից խլել օրենքով նախատեսված իրավունքները։











