Մարտական դիրքերում փամփուշտների հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ դա շատ վատ հարց է եւ ռիսկեր է պարունակում սահմանին ծառայողների համար։ «Մնացած հարցերը պետք է տալ այլ քաղաքական գործչի»,- բազմանշանակ ավելացրեց նա։