«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Նարեկ Մանթաշյանը ձերբակալվեց, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Մի քանի րոպեից լայվով կներկայացնեմ մանրամասները»,- գրել է նա։
Նշենք, որ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտի հատկանիշներով։





























