Դեկտեմբերի 16-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Սարդարապատ գյուղում հայտնաբերել ու, գողություն կատարելու կասկածանքով, մի երիտասարդի բերման են ենթարկել բաժին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվեց՝ նա նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, Նորապատ գյուղում գողացել էր ավտոլվացման կետի դրամարկղը: Րոպեների տարբերությամբ՝ Սարդարապատ գյուղի գազալցակայանում տեղադրված խաղային ապարատի դրամարկղից մետաղադրամներ էր հափշտակել, նույն գյուղի մի վաճառակետից էլ գողացել էր ՀԴՄ սարք և անասնակեր:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։