Մալաթիա Սեբաստիա համայնքում բացվեց «Ամերիաբանկ»-ի` թվով 23-րդ մասնաճյուղը: «Մալաթիա» մասնաճյուղում բանկի հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից` թե´ օնլայն, եւ թե´ օֆլայն եղանակով: «Ամերիաբանկ»-ի նոր մասնաճյուղը թվով 5-րդն է, որը բացվել է այս տարվա ընթացքում: Ընկերության մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ բանկը շարունակելու է իր ցանցն ընդլանել՝ տարեկան բացելով մեկ կամ երկու մասնաճյուղ.

«Մասնաճյուղերը բացվում են, որպեսզի մենք կարողանանք մեր հանրապետության բնակչության կարիքները բավարարել բոլոր այն վայրերում, որտեղ ունենք թիրախային հաճախորդների կենտրոնացում: Մեր հիմնական շեշտադրումը թվային ուղիների վրա է. փորձում ենք զարգացնել ինտերնետ բանկինգի եւ էկո համակարգերի միջոցով հեռահար օնլայն սպասարկումը»,-իր խոսքում նշեց նա:

Նոր մասնաճյուղի բացման առիթով «Ամերիաբանկ»-ը մշակել է արտոնյալ պայմաններում հատուկ առաջարկ, որը կգործի մինչեւ 2022 թ-ի մարտի 31-ը ներառյալ: Արշավի շրջանակում կառաջարկվեն մի շարք շահեկան ծառայություններ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձանց համար: «Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար առաջարկում ենք անվճար, օվերդրաֆթ թվային եւ կրեդիտ քարտեր` անվճար սպասարկմամբ, ինչպես նաեւ բացվում է անվճար հաշիվ` իր ծառայությունների ողջ փաթեթով. տրամադրվում են նաեւ ինտերնետ եւ մոբայլ բանկինգ ծառայությունները` անվճար: Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար առաջարկում ենք բիզնես քարտ` առաջին տարին անվճար սպասարկմամբ, իսկ կազմակերպություններին եւ ղեկավարներին՝ վճարային քարտ` կրկին առաջին տարին անվճար սպասարկմամբ, ինչպես նաեւ` ինտերնետ եւ մոբայլ բանկինգ ծառայություններ»,-նշեց «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղային ցանցի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

Հավելենք, որ «Ամերիաբանկ»-ը դասվում է Հայաստանի ամենակայուն ու խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկ»-ի «Մալաթիա» մասնաճյուղը գտնվում է Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: