Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) միջեւ Համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ ՄՄՀՊԻ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը։

Այն նախատեսում է ռուսական բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացի իրականացում, հայագիտական հետազոտությունների ոլորտում հարթակի ստեղծում, ինչպես նաեւ Հայաստանի բուհերի եւ ՄՄՀՊԻ-ի համագործակցության խթանում։