Մենք ելնում ենք նոյեմբերի 26-ի պայմանավորվածություններից եւ գործը տանում ենք դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման եւ հետագա սահմագծման հանձնաժողովի ստեղծմանը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին ԵՄ-ի` աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։

«Ընդ որում, մենք ողջունում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Միեւնույն ժամանակ, շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները, Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը, ինչպես նաեւ դրանից ավելացված արժեքը։ Մեր կողմից մենք կշարունակենք կողմերին տրամադրել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, այդ թվում՝ խորհրդատվական»,- ասաց նա։