Ամանորի նախաշեմին «Եռաբլուր» պանթեոնը մարդաշատ է, այստեղ են այցելում բազմաթիվ մարդիկ, իրենց հարազատների շիրիմներին:
Հարազատները զինծառայողների շիրիմների մոտ զարդարված տոնածառեր են տեղադրել, խաղալիքներ, լույսեր, ծաղիկներ, մոմեր, նվերներով տոպրակներ, անգամ փոքրիկ սեղաններ՝ ուտելիքով ու հյութերով, եւ իհարկե, հերոս տղաների լուսանկարներ զարդարված եղեւնիների վրա:
Խաղալիքներից մեկի վրագրված է. «Կարոտով թողեցիր, Ռոբ»:











