Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հանձնարարել է շտաբի պետին եւ էներգետիկայի նախարարին միավորել ջանքերը՝ հեղեղումներից տուժած հարավային շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է Tasnim-ը։

Հեղեղումից տուժած հարավային Օրմոզգան եւ Սիստան ու Բելուջիստան շրջաններ այցելելու եւ օգնության ծրագրերի մասին հաշվետվություն պատրաստելու համար նախագահի հատուկ ներկայացուցիչ է ընտրվել Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։

Բացի այդ,  նախագահի աշխատակազմի ղեկավարը Ռայիսիի անունից կապ է հաստատել Ֆարս, Սիստան եւ Բելուջիստան, Օրմոզգան եւ Քերման նահանգների ղեկավարների հետ բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ հումանիտար օգնություն տրամադրելու ջանքերը համակարգելու համար։

Հորդառատ անձրեւները պատուհասել են Իրանի հարավային շրջանները։ Զոհվել է առնվազն 8 մարդ։

Երկու մարդ անհայտ կորել է, եւս 14 հոգի վիրավորվել է հեղեղումների հետեւանքով։