Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը օկուպացված հայկական Շուշի քաղաքի տարի հռչակելու մասին։ 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախարարների կաբինետին հանձնարարվել է այդ կապակցությամբ նախապատրաստել եւ իրականացնել գործողությունների ծրագիր։