Տալդիրկորգանում ցուցարարները փորձում են տապալել Նազարբաեւի արձանը, հաղորդում է Sputnik Ղազախստան-ը:

Տեղեկատվական կայքի էջում նաեւ հրապարակվել է տեղի ունեցողի տեսանյութը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի առաջին օրերին Ղազախստանի արեւմուտքում գտնվող Մանգիստաուսկի մարզի Ժանաոզեն ու Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում հեղուկ գազի գնի կրկնակի աճի դեմ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանձնարարել է ձեւավորել կառավարական հանձնաժողով իրավիճակն ուսումնադիրելու նպատակով: Հունվարի 4-ին հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների գլխավոր պահանջն ու նվազեցնել գազի գինը: