«Աերոֆլոտ»-ը՝ Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին, չեղարկել է դեպի Ալմաթի չվերթները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության ցուցատախտակը։

Ղազախստանի մեկ այլ՝ Ակտաու քաղաքի օդանավակայանը չի աշխատում երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, հայտնում է Sputnik Ղազախստանը՝ Air Astana-ի վրա հղումով։ 

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մինչեւ հունվարի 19-ը արտակարգ դրություն էր մտցրել Մանգիստաուի շրջանում, որը նախատեսում է պարետային ժամ եւ սահմանափակումներ մուտքի ու ելքի համար։