Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՊԲ բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ միասին հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից։




























