Ժոգորկու Կենեշն (Ղրղզստանի խորհրդարան – խմբ. ) այսօր՝ հունվարի 7-ին, որոշում է ընդունել զորակազմ ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում, տեղեկացնում է Кабар-ը։
Քվեարկության արդյունքներով՝ 69 պատգամավոր «կողմ» է քվեարկել, «դեմ»՝ 7 պատգամավոր։
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է «Հրամանագիր Ղրղզստանի Հանրապետության զորակազմի ուղարկման մասին՝ մասնակցելու համար Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործունեությանը», տեղեկացնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանի շենքի առջեւ տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ ՀԱՊԿ շրջանակում Ղազախստան զորակազմ ուղարկելու։
Ժոգորկու Կենեշը նախօրեին քվորում չէր կարողացել ապահովել, որպեսզի որոշում կայացվեր Ղազախստան զինվորականներ ուղարկելու մասին, եւ հարցի քննարկումը տեղափոխվել էր հունվարի 7-ին։





























