Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը ձախական ակտիվիստ Ալեքսանդր Զիմբովսկուն 15-օրյա կալանք է նշանակել՝ ոստիկանությանը չենթարկվելու հոդվածով (վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 19.3-րդ հոդվածի 1-ին մաս), հայտնում է ovdinfo թելեգրամ-ալիքը։ 

Դատարանը հրաժարվել է հարցաքննել վկային, ով դատարան էր եկել եւ պատրաստ էր ցուցմունք տալ ի պաշտպանություն կալանավորի։ 

«Հունվարի 6-ին Զիմբովսկին այլ ակտիվիստների հետ բերման է ենթարկվել Ղազախստանում ցուցարարներին աջակցող պիկետի պատճառով։ Նրան մեղադրանք է առաջադրվել «հանրահավաքի» օրենսդրության կրկնակի խախտում եւ ոստիկանությանը չենթարկվելու մասին հոդվածներով։ Դեռեւս հայտնի չէ՝ պիկետների կանոնների խախտման գործը կքննվի այսօր, թե մեկ այլ օր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Զիմբովսկին կալանքը կկրի թիվ 2 հատուկ կալանավայրում։

Ակտիվիստը շարունակում է չոր հացադուլը, որը հայտարարել էր ձերբակալությունից հետո։

Զիմբովսկին կալանքը կրելու է Սախարովոյում»,-ասվում է հաղորդագրության մեջ։