Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 13-ին, նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի մերժել է նախկին գերի Սերժիկ Ամիրխանյանի կալանավորման դեմ ներկայացրած բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Իմ ընկալմամբ՝ դատավորն ինքը համաձայն չէր իր կայացրած որոշմանը։ Իրենց նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը որևէ արժեքային համակարգով արդարացում չունի։ Այս պահին մեր առաջնահերթությունը նույնն է անազատության մեջ պահվող մարդկանց ազատությունը վերականգնելը»,- նշեց Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ հայտարարվել է գործի նախաքննության ավարտը, և վարույթն իրականացնող մարմինը մտադրություն ունի գործն ուղարկել դատարան։





























