Անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները ցույց տվեցին համաշխարհային հարթակում առճակատման լրջությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դրանք արտացոլում են լուրջ առճակատումը համաշխարհային ասպարեզում, Արեւմուտքի կողմից իր գերակայությունը հաստատելու փորձը»,-ասել է նա «Մեծ խաղ» հաղորդման եթերում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ներկայացուցիչներն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել են գրավոր պատասխանել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։

Նա նշել է, որ բանակցությունները Ժնեւում եւ Բրյուսելում, որտեղ անցկացվել են խորհրդակցություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ եւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, գործնական բնույթ են կրել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ոչ պակաս հաստատակամ հայտնել է այդ հարցում իր դիրքորոշումը՝ ունենալով այն փաստարկները, որոնք Արեւմուտքը չունի։