Ոստիկանության Սիսիանի բաժնում հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Երեւանյան այգուն հարակից լճակում նորածնի դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է իգական սեռի նորածնի դիակ:
NEWS.am-ը Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 27-ամյա Հերմինե Բ.-ն: Նա հայտնել է, որ տանը ծննդաբերել է, սակայն տեսնելով, որ նորածինը մահացած է, հաջորդ օրը երեխայի դիակը ցած է նետել կամրջից` Որոտան գետը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:



























