Ամերիկացի ինժեներներն օգտագործել են Լեոնարդո դա Վինչիի էսքիզները՝ անօդաչու սարք ստեղծելու համար, հայտնում է Cnet-ը։

Սարքը ստեղծվել է Քոլեջ Պարկում Մերիլենդի համալսարանի ինժեներ ուսանողների կողմից:

Լեոնարդո դա Վինչին 15-րդ դարում արքիմեդյան պտուտակների կիրառմամբ ինքնաթիռի կոնցեպտ էր առաջարկել։ Archimedean պտուտակը մշակվել էր հին ժամանակներում ջուրը տեղափոխելու համար, իսկ օդի շարժման համար, ըստ ժամանակակից դիզայներների, բոլորովին այլ ձեւի պտուտակ է անհրաժեշտ:

Այնուամենայնիվ, համալսարանի ուսանողները հենց հին էսքիզներն են օգտագործել՝ թռնող Crimson Spin անօդաչու թռչող սարքի ստեղծման ամար: «Ես շատ զարմացա, որ այն աշխատեց»,- ասել է Օսթին Պրետը, ով այս դրոնի օգնությամբ պաշտպանել է իր մագիստրոսական թեզը:

Դրոնն ի վիճակի է թռնել եւ շարժվել, մինչդեռ արտասովոր պտուտակներն դրոնների համար ոչ բնորոշ աղմուկ են առաջացնում։

Պրետեն այլեւս չի աշխատի այս ապարատի վրա, քանի որ նրան արդեն պաշտոն է առաջարկվել արտադրող ընկերություններից մեկում։ Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ մեկ ուրիշը կկարողանա օպտիմիզացնել սարքը եւ դրա հիման վրա ավելի խոշորը ստեղծել՝ նախատեսված ուղեւորների թռիչքի համար: