ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը, թվերը հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, հայտնում է New York Times-ը։
Նշվում է, որ այս ցուցանիշը ռեկորդային է դարձել դրա գոյության ողջ ընթացքում եւ «ընդհանուր պետական պարտք» սյունակում կազմում է 30.012 տրիլիոն դոլար։
Պարբերականը գրում է, որ համապատասխան թվերը ստացվել են սպասվածից շուտ և դա բացատրում է համաճարակի ընթացքում ԱՄՆ-ի կատարած զգալի ծախսերով։
Դրանցից 5 տրիլիոն դոլարն օգտագործվել է գործազրկության ընդլայնված նպաստների, փոքր բիզնեսի ֆինանսական աջակցության եւ խթանման վճարների վճարման համար:




























