Պենտագոնը կհայտարարի, որ ամերիկյան զորքերը Արեւելյան Եվրոպայում կտեղակայվեն առաջիկա օրերին, հայտնել է Reuters-ին ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ Wall Street Journal-ի՝ Բայդենն ավելի քան 3000 ամերիկացի զինծառայող է ուղարկել եվրոպական դաշնակիցներին աջակցելու համար: Պարբերականի տվյալներով ՝ շուրջ 2000 ամերիկացի զինծառայողներ ԱՄՆ-ից կտեղափոխվեն Լեհաստան եւ Գերմանիա, իսկ մոտ 1000-ը ՝ Գերմանիայից Ռումինիա։