Meta ամերիկյան ընկերության արժեթղթերի գնանշումները Նյու Յորքի ֆոնդային բորսայում նվազել են մոտ 22 տոկոսով չորեքշաբթի աճուրդների ավարտից եւ եռամսյակային հաշվետվության (կանխատեսվում էր թույլ աճ եւ զուտ շահույթի նվազում) հրապարակումից հետո։
Աճուրդների հարթակի տվյալներով՝ աճուրդի ավարտից մեկուկես ժամ հետո ընկերության արժեթղթերի գնանշումները NASDAQ էլեկտրոնային բորսայում նվազել են 22,35 տոկոսով։
Չնայած հասույթի 20 տոկոս աճին՝ զուտ շահույթը 2021թ. չորրորդ եռամսյակում 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8 տոկոսով, երբ ընկերությունը դեռ կրում էր Facebook անունը։ Բացի այդ՝ ընկերությունը ներդրողներին նախազգուշացրել է, որ Meta-ում աճի վրա առաջին եռամսյակում ազդելու է այլ սոցիալական ցանցերի կողմից մեծ մրցակցությունը նոր ակտիվ օգտատերերի համար։ Ընկերության կանխատեսումներով՝ հասույթի աճը հաջորդ եռամսյակում կկազմի 3-11 տոկոս։ Meta-ն նաեւ ակնկալում է զգալիորեն ավելի շատ ծախսեր այս տարի՝ 95 մլրդ դոլար, անցած տարվա 71,17 մլրդ-ի համեմատ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։





























