Փետրվարի 4-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հրավերով Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան եւ կմասնակցի XXIV ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում կկայանան բարձր մակարդակի բանակցություններ, որոնցում նախատեսվում է քննարկել ռուս-չինական համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության ներկա վիճակն ու հեռանկարները։ Դիտարկվելու է առեւտրի, տնտեսական, էներգետիկ, ֆինանսական եւ ներդրումային, գիտական, տեխնիկական եւ հումանիտար ոլորտներում գործնական համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Ղեկավարները մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։ Այցի արդյունքում նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, որը կամրագրի Ռուսաստանի եւ Չինաստանի ընդհանուր մոտեցումները համաշխարհային հիմնական խնդիրների լուծման հարցում։




























