Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Կիեւ։ Նա մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Twitter-ում։
«Մենք Կիեւ ենք ժամանել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հրավերով՝ Գերագույն ռազմավարական խորհրդի տասներորդ նիստին մասնակցելու համար (երկկողմ խորհրդակցական մարմին, որը ստեղծվել է Անկարայի եւ Կիևի կողմից 2011 թվականին)»,- ասել է Էրդողանը։




























